«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել թիմը:
Այս մասին հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիացի վինգերը Ա Սերիայում աշխատելու տարբերակ ունի։ Գրիլիշի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։
Ռոսոներիների ղեկավարությունը պատրաստ է վինգերի համար առաջարկել 40 մլն եվրո։ Իտալացիները նաև կարող են մտածել վարձակալության մասին: «Մանչեսթեր Սիթին» իր հերթին պատրաստ է բաժանվել Ջեքից, քանի որ նա այլևս չի մտնում մարզչական շտաբի ծրագրերի մեջ։


























































