«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մասին։
«Եթե հարցնեք որդուս, նա ձեզ կասի, որ լավագույնը Ռոնալդուն է։ Նրանք տարբեր են Մեսսիի հետ։ Իհարկե, Կրիշտիանուն ունի տաղանդ։ Բայց նրա հաջողությունների մեծ մասը կախված է նրա աշխատասիրության հետ։
Մեսսին տաղանդ ունի։ Ես չեմ ասում, որ նա չի աշխատում։ Ակնհայտ է, որ նա ևս աշխատում է։ Բայց նրանք տարբեր են։
Ինձ համար դժվար է ասել, թե ով է նրանից ուժեղը։ Վերջին 15 տարիների ընթացքում նրանք լավագույն երկու խաղացողներն են։ Ոմանք կընտրեն Մեսսին, ոմանք՝ Ռոնալդուին
Ես չգիտեմ, թե նրանցից ով է լավագույնը։ Հնարավոր է՝ նրանք աշխարհի երկու լավագույն խաղացողներն են»,-Մատիչի խոսքն է մեջբերում L’Equipe-ն։




























































