«Սամպդորիայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին խոսել է այն մասին, թե ինչ է պետք անել, երբ մրցաշրջանը վերսկսվի:
«Իհարկե, մենք պետք է ավարտենք առաջնությունը: Դա ավելի լավ կլինի, քան պարզապես ընտրել չեմպիոնին և նրան, ով դուրս կգա առաջնությունից: Բայց եթե ուզում եք շաբաթական երեք անգամ խաղալ, ապա եկեք թույլ տանք հինգ փոխարինում կատարել մեկ խաղի ընթացքում»,- մեջբերում է մասնագետին Ilmessaggero-ն:
Il Secolo XIX-ը հայտնում է, որ երեկ «Սամպդորիայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին իր բոլոր խաղացողներին ուղարկել է Սուրբ Զատկի նվերներ: