«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն համեմատել է Իտալիայի Ա սերիան ու Անգլիայի Պրեմիեր լիգան։
«Ա սերիան պակաս հիասքանչ չէ, քան ԱՊԼ-ն։ Յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը։ Իտալիայում կարևորը տակտիկան է, Անգլիայում՝ ինտենսիվությունը։
Երկու երկրներն էլ ինձ դուր են գալիս։ Թե՛ Անգլիայում, թե՛ Իտալիայում բարեսիրտ մարդիկ են»,-Լուկակուի խոսքերն է մեջբերում Gazetta dello Sport-ը։
Հիշեցնենք, որ Լուկակուն «Ինտեր» է տեղափոխվել անցած ամառ «Մանչեսթեր Յունայթեդից»։