Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Ռոման» հյուրընկալել էր «Ֆիորենտինային»։
Հանդիպման հաշիվը 45-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Ջորդան Վերետուն։ Նա անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը։
Երկրորդ կեսում «Ֆիորենտինան» կարողացավ հավասարեցնել հանդիպման հաշիվը։ 54-րդ րոպեին աչքի ընկավ Նիկոլա Միլենկովիչը։ Խաղավարտին հյուրերի դարպասին ևս մեկ 11-մետրանոց նշանակվեց։ Այն ևս անվրեպ իրացրեց Ջորդան Վերետուն։
«Ռոման» հաղթեց 2-1 հաշվով։ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «գայլերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 82-րդ րոպեին։ Դրվագներից մեկում Մխիթարյանի հարվածից հետո «Ֆիորենտինային» փրկեց դարպասապաձողը։