«Միլանի» կիսապաշտպան Ջակոմո Բոնավենտուրան ամռանը կհեռանա թիմից: Այս մասին հայտնում է calciomercato-ն:
Աղբյուրի համաձայն, միլանյան ակումբի ղեկավարությունը չի ծրագրում երկարաձգել պայմանագիրը 30-ամյա կիսապաշտպանի հետ, որը լրանում է գալիք ամռանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բոնավենտուրայի ծառայություններով հետաքրքրված է «Ռոման»: