Իտալական «Միլանի» կիսապաշտպան Ջակոմո Բոնավենտուրան մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն, տեղեկացնում է Calcio Mercato-ն:
30-ամյա կիսապաշտպանը ամռանը հնարավոր է ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվի «Ռոմա»:
Բանն այն է, որ միլանյան ակումբի հետ կնքած նրա պայմանագիրը ամռանը մոտենում է ավարտին:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի այս մրցաշրջանում Բոնավենտուրան մասնակցել է 17 հանդիպման ու դարձել ՝ 2 գոլի հեղինակ: