«Միլանի» գլխավոր մարզիչ Սերժիո Կոնսեյսաուն մեկնաբանություն է տվել Ա Սերիայում «Լեչեի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3-2).
«Ռոսոներիները» զիջում էին երկու գնդակի տարբերությամբ, որից հետո ուժ գտան շրջելու հանդիպման ելքը։
«Մենք շատ ժամանակ ունեինք հանդիպմանը պատրաստվելու համար: Մենք լավ ուսումնասիրել ենք մրցակցի ուժեղ և թույլ կողմերը։ Մենք լավ տիրեցինք գնդակին և խփեցինք երկու գոլ, որոնք չեղարկվեցին, իսկ հետո երկու գոլ բաց թողեցինք։
Հենց այդ ժամանակ ֆուտբոլիստները բնավորություն դրսևորեցին»,- մեջբերում է մասնագետին Football Italia-ն։




























































