«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը հետաքրքրել է «Մանչեսթեր Սիթիին» և «Բարսելոնային»: Այս մասին հայտնում է Il Messaggero-ն։
Անգլիական ակումբը դիտարկում է «Արսենալի» և «Չելսիի» նախկին կիսապաշտպանի թեկնածւթյունը, եթե Պեպ Գվարդիոլան հեռանա թիմից այս ամառ, հայտնում է աղբյուրը։
Նշվում է նաև «Բարսելոնան»՝ հաշվի առնելով ակումբի և մարզչի փոխադարձ հիացմունքը։ Նշվում է նաև, որ «Ինտերը» և «Միլանը» ևս հետևում են Ֆաբրեգասի շուրջ ստեղծված իրավիճակին, դիտարկում են նրա թեկնածությունը՝ համապատասխանաբար Սիմոնե Ինձագիի և Սերժիու Կոնսեյսաոյի հեռանալու դեպքում:
Ֆաբրեգասը մարզչական կարիերան սկսել է 2023 թվականին։

























































