«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան նշել է, որ գրեթե ապաքինվել է վնասվածքից և արդեն սկսել է անհատական մարզումները:
«Ես արդեն մարզվում և աշխատում եմ գնդակի հետ: Իմ հիասթափությունն արդեն ետևում է, հիմա ես մոտ եմ վերադառնալուն: Հիմա ես պարզապես մտածում եմ վերադառնալու և թիմի հետ մարզվելու մասին: Նման բան իմ կարիերայում երբեք չէր պատահել: Բայց հիմա ես խաղային քաղց ունեմ, դա ցույց է տալիս, թե որքան եմ սիրում ֆուտբոլը:
Մրցաշրջանի սկզբում «Սաութհեմփթոնի» հետ խաղում ես ոտքս վնասեցի, և երկար ժամանակ խաղացի այդ վնասվածքով: Բայց ավելի ուշ հասկացա, որ կոտրվածք ունեմ: Ես վիրահատվել եմ, և հիմա ամեն ինչ լավ է: Ես ոչինչ չեմ զգում և հուսով եմ, որ շուտով կկարողանամ վերադառնալ»,- մեջբերում է Պոգբային ակումբի պաշտոնական կայքը: