«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջեննարո Գատտուզոն պատմել է, որ խաղալու տարիներին կարող էր տեղափոխվել «Բոկա Խունիորս»։
«Գաղտնիք չէ, որ միշտ հիացել եմ «Բոկա Խունիորսով»։ Ինձ ուրախացնում էր «Բոկայի» դեմ խաղալն ու միջմայրցամաքային գավաթը նվաճելը, ինչպես նաև Գերմանիայում Աուդիի Գավաթի ընկերական խաղերում հանդես գալը։
2012-ին մոտ էի «Բոկա» տեղափոխվելուն, բայց կինս, նա է պատասխանատու մեր առօրյա կյանքի համար, թույլ չտվեց։ Այդ ժամանակ մեր երեխաները շատ փոքր էին, այնպես որ պահն այնքան էլ հարմար չէր»,- ասել է Գատտուզոն Fox Sports Argentina-ին տված հարցազրույցի ժամանակ։