«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է ամռանը հեռանալ ակումբից, հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիացի կիսապաշտպանի համար առաջնային տարբերակը Թուրինի «Յուվենթուսն» է։
Հաղորդվում է, որ «բիանկոներիները» բանակցում են 27-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ։
Պոգբան 2012-2016 թվականների ընթացքում հանդես եկել է «Յուվենթուսի» կազմում։ Պոգբան թուրինյան ակումբում չորս անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, երկու անգամ էլ հաղթել է Իտալիայի գավաթը։