«Միլանի» ու «Ռոմայի» նախկին կիսապաշտպան Ժերեմի Մենեզը խոստովանել է, որ կարող էր ավելի մեծ բարձունքների հասնել.
«Մարզումների ժամանակ ասում էին, որ Կակայի խաղամակարդակին եմ, բայց խաղերի ժամանակ ամեն ինչ հակառակն էր: Ես երիտասարդ էի և ճնշում չէի զգում: Այդ բառն ինձ հետ չէր ասոցացվում: Ինձ վստահություն էր պետք: Երբ ես ունենում էի այն, ամեն ինչ հրաշալի էր: Ավելի վստահ ես խաղում էի Անչելոտիի օրոք՝ ՊՍԺ-ում: Անչելոտին մեզ հետ գալիս էր ռեստորան, երբեք ձայնը էր բարձրացնում: Իմ երազանքն էր Փարիզում խաղալ, այդ ժամանակ հեռացա Հռոմից ու մերժեցի Կոնտեի՝ Թուրին մեկնելու առաջարկը:
Պետք է անչափ աշխատել: Ես Ֆրանսիայի ոսկե սերնդից էի: 2004 թ-ին Նասրիի, Բենզեմայի ու Բեն Արֆայի հետ հաղթեցինք Եվրոպայի առաջնությունը: Մենք մեզ աշխարհի տիրակալն էինք զգում, բայց ես գոհ եմ այն ամենից, ինչին հասել եմ»,- La Gazzetta dello Sport-ին ասել է Մենեզը: