«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խնդրել է ակումբի ղեկավարությանը վաճառել հինգ ֆուտբոլիստի առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում, գրում է Manchester Evening News-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ այդ ֆուտբոլիստներն են Ֆիլ Ջոնսը, Քրիս Սմոլինգը, Ջեսի Լինգարդը, Անդրեաս Պերեյրան և Ալեքսիս Սանչեսը։
Սուլշերը հույս է հայտնել, որ այս ֆուտբոլիստների վաճառքից ստացած գումարով կարող են ուժեղացնել թիմի կազմը։
ԱՊԼ-ի 29 տուրերից հետո ՄՅՈՒ-ն 45 միավորով մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է։