«Յուվենտուսը» ափսոսում է, որ ձեռք չի բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին, բայց հույս ունի ձեռք բերել նրան ապագայում: Այդ մասին հայտնում է Calciomercato-n:
Թուրինցիները վերջին տրանսֆերային պատուհանի ընթացքում հետաքրքրվում էին նորվեգացի ֆոտբոլիստով բայց նա նախընտրեց կարիերան շարունակել Գերմանիայում: Հաղորդվում է, որ «Յուվենտուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին 2018 թվականի ամռանը կարող էր ձեռք բերել Հոլանդին 5 միլիոն եվրոյով, բայց դա նրանց չհաջողվեց:
Այնուամենայնիվ, թուրինյան ակումբի ղեկավարությունը լավ հարաբերություններ ունի 19-ամյա հարձակվողի գործակալի՝ Մինո Ռայոլայի հետ: «Յուվենտուսը» պատրաստվում է մեկ-երկու մրցաշրջան հետո վերադառնալ Հոլանդին ձեռք բերելու տարբերակին: