Ժերար Պիկեն հեգնանքով է մեկնաբանել Մադրիդի «Ռեալի» բողոքը Լա Լիգայում մրցավարությունից:
Ավելի վաղ Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես բողոքել էր Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիային (RFEF) Լա Լիգայի՝ «Էսպանյոլի» հետ հանդիպման (0:1) մրցավարությունից, կոչ էր արել ամբողջովին վերանայել իսպանական մրցավարական համակարգը և մրցավարներին մեղադրել «ակումբին բազմիցս վնասելու» մեջ։
«Այս հայտարարությունը ծխի ծածկույթ է, 120 տարի է նրանք սա անում են, երբ ինչ-որ բան այն չէ, մենք սովոր ենք դրան:
«Բարսայի» պատմության լավագույն հանդիպումը «Ռեալի» դեմ գրանցած 6:2 հաշվով հաղթանակն էր: Մադրիդի պատմության լավագույն գոլը (խմբ.՝ Պրեդրագ Միյատովիչի գոլը «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի 1997/98-ի եզրափակչում) խփվել է խաղից դուրս վիճակից, և ոչ մի հայտարարություն չի եղել»,- ասել է «Բարսելոնայի» նախկին պաշտպանը։



























































