Իտալական «Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն հայտարարել է, որ ակումբը չի պատրաստվում կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձերը, տեղեկացնում է Sky Italia-ն:
Հաղորդվում է, որ նախագահը չի ցանկանում անկայուն և լարված վիճակ ստեղծել թիմի ներսում: Բացի այդ, փորձում է խուսափել ֆուտբոլիստների գործակալների հետ հնարավոր խնդիրներից:
Լոտիտոն վստահ է, որ այս քայլը դրական ազդեցություն կունենա թիմի հետագա մրցելույթների վրա:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի այս մրցաշրջանում «Լացիոն» պայքարում է չեմպիոնական տիտղոսի համար: Թիմը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը ՝ առաջատար «Յուվենտուսին» զիջելով 1 միավորով: