Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ալ Նասրը» «Բրայթոնին» 65 մլն եվրո է առաջարկել ճապոնացի վինգեր Կաուրո Միտոմայի տրանսֆերի դիմաց։
Այդ մասին գրել էին Transfer News Live-ը և The Athletic-ը։ Նշվում էր, որ «ճայերը» մերժել է «Ալ Նասրի» այս առաջարկը։
Այժմ «Ալ Նասրը» պատրաստ է վերջնական առաջարկ անել ֆուտբոլիստի տրանսֆերի համար՝ 90 միլիոն ֆունտ ստեռլինգ (107 միլիոն եվրո)։ Այդ մասին հայտնում է ինսայդեր Ջեյմս Բենգեն։ Նշենք, որ մինչ այժմ Սաուդյան Արաբիայի ակումբների շրջանում ամենաթանակարժեքը Նեյմարի տրանսֆերն էր ՊՍԺ-ից «Ալ Հիլալ»՝ 90 մլն եվրո։
Նշվում, որ նույնիսկ այս դեպքում «Բրայթոնը» չի ցանկանում վաճառել Միտոմայի տրանսֆերը։




























































