Լոնդոնի «Արսենալի» իսպանացի պաշտպան Հեկտոր Բելյերինը կարող է տեղափոխվել «Ինտեր»: Այս մասին հայտնում է Goal-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «զինագործները» պատրաստ են տրանսֆերային առաջարկ լսել «Ինտերից»: Պաշտպանի գործող պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը:
25-ամյա պաշտպանն «Արսենալ» է տեղափոխվել «Բարսելոնայի» պատանեկան թիմից՝ 2011 թվականից: 2019/20 մրցաշրջանում նա «Արսենալի» կազմում 16 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում, դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
28 խաղի արդյունքում «Արսենալը» Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ վաստակելով 40 միավոր: