ՈՒԵՖԱ-ն չի դիտարկում կրճատել այն քաղաքների թիվը, որոնք ընդունելու են Եվրոպայի առաջնությունը։
«Եվրո-2020-ն անցկացվելու է 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը։ Մտադիր ենք պահպանել խաղերի նախկին ժամանակացույցը ու անցկացնել այն քաղաքներում, որտեղ նախատեսել էինք։
Սակայն խաղերի ժամանակացույցն առայժմ պաշտոնապես հաստատված չէ։ ՈՒԵՖԱ-ն կապի մեջ է ընդունող բոլոր 12 քաղաքների հետ այդ հարցով։ Հետագա թարմացումներն ավելի ուշ կարվեն»,-ՈՒԵՖԱ-ի ներկայացուցչի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե ՈՒԵՖԱ-ն կրճատելու է մրցաշարն ընդունող քաղաքների թիվը՝ կորոնավիրուսի համաճարակի տարածումով պայմանավորված։