«Լիվերպուլի» գլավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է թիմի հարձակվող Սադիո Մանեի հետ առաջին հանդիպման մասին։
«Հիշում եմ Սադիոյի հետ առաջին հանդիպումը։ Դորտմունդում էր։ Ես երիտասարդ տղայի տեսա։ Նա սպորտային գլխարկ էր դրել՝ հետևն առաջ արած։ Սկսնակ ռեփերի տեսք ուներ։ Այդժամ մտածեցի․ «Ժամանակ չունեմ սրա համար»։ Այն ժամանակ վատ թիմ չունեինք, ու ինձ պետք էր խաղացող, որը պատրաստ կլիներ խաղերը պահեստայինների նստարանից սկսել։
Կարծում եմ՝ մարդկանց լավ եմ հասկանում, բայց այդ ժամանակ սխալվեցի։ Հետո հետևում էի Մանեի կարիերային, տեսա «Զալցբուրգում» նրա հաջողությունները։ «Սաութհեմփթոնում» նա ուղղակի իշխում էր։ Հիանալի է, որ Սադիոն համաձայնեց տեղափոխվել «Լիվերպուլ»։ Նա ուզում էր աշխատել ինձ հետ, իսկ ես՝ նրա։ Շահավետ իրավիճակ էր»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Մանեն «Լիվերպուլ» է տեղափոխվել «Սաութհեմփթոնից» 2016 թվականի ամռանը։ Կարմիրների համար տրանսֆերն արժեցել է 41,2 մլն եվրո։ Հիմա 27-ամյա հարձակվողի արժեքը գնահատվում է 120 մլն եվրո։