«Նապոլին» այս ամառ կփորձի ձեռք բերել «Զենիթի»հարձակվող Սերդեր Ազմունին, գրում է Corriere dello Sport-ը:
Ակումբի սեփականատեր Աուրելիո Դե Լաուրենտիսը տվել է իր համաձայնությունը այս գործարքի իրականացման վերաբերյալ: 25-ամյա իրանցու տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո:
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Զենիթի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսը:
Իր հերթին «Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը մտածում է թիմից հեռանալու մասին: