Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան շնորհակալություն է հայտնել առողջապահության ոլորտի աշխատակիցներին, ովքեր այս բարդ օրերին պատվով կատարում են իրենց առաքելությունը։
«Իմ հարգանքը առողջապահության ոլորտի այն բոլոր աշխատասեր մարդկանց, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, ամեն օր օգնում են մյուսներին։ Այս ծափահարությունները ձեզ համար են»,-գրել է Կուրտուան։
Հիշեցնենք, որ Լա լիգայի հանդիպումները դադարեցված են կորոնավիրուսի պատաճառով։