«Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը Instagram-ի story բաժնում համատեղ լուսանկար է հրապարակել ՊՍԺ-ի նախկին թիմակից, իսկ այժմ քաթարական «Ալ-Արաբիի» կիսապաշտպան Մարկո Վերատիի հետ։
«Լավագույն խաղացողը Ինիեստայից հետո»,- այսպես է մակագրել լուսանկարը Նեյմարը։

Հիշեցնենք, որ Նեյմարը միացել է «Ալ-Հիլալին» 2023 թվականի օգոստոսին։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը իր ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt-ը 32-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը կազմում է 16 միլիոն եվրո։




























































