Անգլիական Daily Mail-ը հաշվարկել է Պրեմիեր լիգայի ակումբների հավանական ֆինանսական կորուստները, եթե կորոնավիրուսi համաճարակի պատճառով դադարեցված մրցաշրջանը չկայանա:
Այս դեպքում «Մանչեսթեր Յունայթեդը» առավելագույն կորուստների առջև է կանգնած․ կանխատեսվում է 116,4 միլիոն ֆունտ ստեռլինգ կորցնելու ռիսկը (48 միլիոն հեռուստատեսության իրավունքներից ստացված եկամուտ, 17,6 միլիոն ՝ խաղերից եկամուտ, 50,8 միլիոն՝ գովազդից եկամուտ):
Երկրորդ տեղում է «Մանչեսթեր Սիթին» (109,3 միլիոն), երրորդ տեղում է «Լիվերպուլը» (102,7 միլիոն): Ամենաքիչ կորուստները սպառնում են «Նորվիչին» `19,5 միլիոն ֆունտ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պրեմիեր լիգայում դադարը տևելու է առնվազն մինչև մայիսի սկիզբը: