«Ինտերի» նորեկ, հարձակվող Ալեքսիս Սանչեսը կանխել է թիմակիցներ Ռոմելու Լուկակուի և Մարսելո Բրոզովիչի միջև հնարավոր կռիվը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Սլավիայի» հետ խաղում (1:1):
Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Լուկակուն առաջին կեսի ավարտից հետո իր դժգոհությունն է հայտնել թիմակիցների գործողություններից ու էմոցիոնալ կերպով նրանց կոչ է արել հետևել գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին հրահանգներին ու ավելի շատ հարձակողական ֆուտբոլ խաղալ:
Կիսապաշտպան Մարսելո Բրզովիչը կոպիտ պատասխան է տվել բելգիացուն, ինչից հետո ֆուտբոլիստները լեզվակռվի մեջ են մտել, ինչը բախման է վերածվել:
Բացի դա, Կոնտեն չափազանց դժգոհ է մնացել ստեղծված իրավիճակից ու ակումբի ղեկավարությանը խորհուրդ է տվել քննել այս միջադեպը: