«Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը մտածում է թիմից հեռանալու մասին: Այս մասին հայտնում է calciomercato-ն:
Նեապոլյան ակումբի ղեկավարությունը 32-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է նոր պայմանագիր, բայց հարձակվողն ինքն է ցանկանում կարիերան շարունակել այլ թիմում:
Աղբյուրի հաղորդմամբ, Միլանի «Ինտերը» պատրաստ է ֆուտբոլիստին առաջարկել ավելի լավ պայմաններ, քան «Նապոլին»: Մերտենսի ծառայություններով հետաքրքրված է նաև ֆրանսիական «Մոնակոն»: