«Լեսթերի» պաշտպան Կագլար Սոյունջուն հայտարարել է, որ մոտ ժամանակներս մտադրություն չունի հեռանալու թիմից: Այս մասին հայտնում է Fotomac-ը:
23-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ դեռևս մտադիր չէ լքել «Լեսթերը», քանի որ թիմում անցկացնում է լավ մրցաշրջան:
Ըստ լուրերի, թուրք ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»: