Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին, որը վարձակալական հիմունքներով խաղում է ՊՍԺ-ում, պատրաստ է վերադառնալ «ներաձուրիների» շարքեր, գրում է Calciomercato-ն։
Արգենտինացի հարձակվողի հարաբերությունները լարվել են ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ։ Սա սկսվել է նրանից հետո, երբ Իկարդին մնացել է պահեստային նստարանին։ Նրա փոխարեն Տուխելը դաշտ էր դուրս բերել Կավանիին։
Սպասվում է, որ այս իրավիճակի շուրջ իր տեսակետն է հայտնելու նաև ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն։