Բիլբաոյի «Ատլետիկի» իսպանացի հարձակվող Նիկո Ուիլյամսը ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ Ուիլյամսը կատալոնական ակումբի ղեկավարությանը ասել է, որ պատրաստ է միանալ իրենց։ Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ «Բարսելոնան» տրանսֆերային առաջարկ է արել եզրային հարձակվողին, սակայն նա մերժել է այն՝ ասելով, որ ցանկանում է մնալ «Ատլետիկում»։
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա խաղացողը բասկյան ակումբի կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։






















































