«Լեչեի» կիսապաշտպան Ռիկարդո Սապոնարան կարծիք է հայտնել, որ «Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելին ի վիճակի է նվաճել «Ոսկե գնդակը»:
«Կական լավագույն ֆուտբոլիստն էր, որի հետ ես երբևէ խաղացել եմ: Բայց «Միլանի» այդ կազմում փայլում էր նաև Բալոտելին: Համոզված եմ, որ նա ամեն ինչ ունի «Ոսկե գնդակին» տիրելու համար»,- մեջբերում է ֆուտբոլիստին Football-italia-ն:
Il Corriere della Sera-ն հայտնում է, որ «Բրեշիայի» ղեկավարությունը որոշել է չերկարաձգել պայմանագիրը հարձակվող Մարիո Բալոտելիի հետ։