Il Corriere della Sera-ն հայտնում է, որ «Բրեշիայի» ղեկավարությունը որոշել է չերկարաձգել պայմանագիրը հարձակվող Մարիո Բալոտելիի հետ:
Իտալական ակումբը պատրաստ է հարձակվողից բաժանվել ֆուտբոլիստի ոչ այնքան տպավորիչ մրցաշրջանից հետո: Այժմ խաղացողի ապագան հարցականի տակ է:
Ավելի վաղ, Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում մեկնաբանել է «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյի վնասվածքը և խոսել Մարիո Բալոտելիի մասին: