Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Ժիրոնայի» դեմ խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ թիմի պաշտպան Դավիդ Ալաբան կկարողանա շարք վերադառնալ հաջորդ ամիս։
«Ալաբային ևս մեկ ամիս է պետք։ Նա կվերադառնա նոր տարվա սկզբին՝ հունվարին»,- նշել է իտալացի մասնագետը։
Անչելոտին նաև հայտարարել է, որ Վինիսիուս Ժունիորը կկարողանա խաղալ հաջորդ շաբաթ Չեմպիոնների լիգայի «Ատալանտայի» դեմ խաղում:
Հիշեցնենք, որ Ալաբան 2023 թվականի դեկտեմբերին ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել։




























































