«Ֆիորենտինայի» 22-ամյա կիսապաշտպան Էդուարդո Բովեն, որը ինտենսիվ թերապիայի կուրս է ստացել Ա Սերիայի 14-րդ տուրի «Ինտերի» դեմ խաղում գիտակցությունը կորցնելուց հետո, կարող է երբեք չվերադառնա խաղադաշտ։ Այս մասին հայտնում է La Nazione-ն։
Աղբյուրի համաձայն՝ վտանգ կա, որ կիսապաշտպան Բովեն այլևս չի կարողանա ֆուտբոլ խաղալ։ Այժմ նա վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է սրտաբանական բաժանմունք։ Հստակ ախտորոշում հաստատելու համար խաղացողի բուժզննումը շարունակվում է։
Հաղորդվում է, որ եթե թեստերը հաստատեն, որ սրտի կանգի հիմքում ընկած է սրտի պաթոլոգիայի դրսևորում, ապա այն ժամանակի ընթացքում խաղացողի մոտ կպահանջի դեֆիբրիլյատորի տեղադրում երկրորդական կանխարգելման համար:
Սպորտային բժշկության և սրտաբանության Իտալիայի ազգային ուղեցույցի համաձայն՝ դեֆիբրիլյատոր ունեցող մարզիկները պիտանի չեն ակտիվ սպորտային միջոցառումներին մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի 14-րդ տուրի «Ֆիորենտինա» — «Ինտերը» հանդիպումը հետաձգվել է։


























































