«Նապոլիի» վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան մոտ ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Նապոլին» կվաճառի Խվիչային, եթե չկարողանա երկարաձգել նրա պայմանագրի ժամկետը։ Նշվում է, որ «Նապոլին» մտադիր չէ նոր պայմանագրում բավարարել Կվարացխելիայի ֆինանսական պայմանները։ Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ բանակցային գործընթացը մտել է փակուղի։
23-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք ակումբներ մասնավորապես՝ «Բարսելոնան» և ՊՍԺ-ն։ Transfermarkt-ը վրացու տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոնն եվրո։


























































