Բրազիլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դունգան բարեգործական նախաձեռնություն է իրականացրել, հաղորդում է Globo-ն:
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում նա 10 տոննա սննդամթերք և 2000 տակդիր է հավաքել Ռիու Գրանդի դու Նորտի նահանգի ծերանոցների համար:
«Մենք ցանկանում ենք օգնել մեծահասակներին: Ցանկանում ենք նրանց դեմքին ժպիտ տեսնել:
Այս բարդ ժամանակներում հարկավոր է միասնական լինել: Սա ավելի լավ մարդ դառնալու բացառիկ հնարավորություն է»,- ասել է Դունգան:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը աշխարհում անցել է 1.100000-ը: