Մադրիդի «Ռեալի» անձնակազմը արդեն երեք շաբաթ է, ինչ հանդիպում չի ունեցել։ «Արքայական» ակումբի բասկետբոլի թիմի խաղացողներից մեկի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո ակումբի ողջ անձնակազմը ինքնամեկուսացման մեջ է։
Marca-ի տեղեկություններով՝ այսօր Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի նախաձեռնությամբ տեսակապով ֆուտբոլիստներն ու մարզիչը շփվել են միմյանց հետ։
Զիդանը ցանկացել է իմանալ, թե ինչպես են իր ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը հաղթահարում կորոնավիրուսի պատճառով ստեղծված բարդ իրավիճակը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունը դադարեցված է անորոշ ժամանակով։