«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովը խոսել է «Շանհայ Շենհուայի» հարձակվող Օդիոն Իգալոյի ապագայի բերաբերյալ, որն այս պահին վարձավճարով հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդի մասին.
«Եթե Իգալոն շարունակի նույն տեպով խաղալ ու գոլեր խփել, մեծ օգուտ կբերի «Յունայթեդին»: Այդժամ ակումբը պետք է նոր պայմանագիր առաջարկի հարձակվողին, բայց նաև պետք է հաշվի առնել, թե ովքեր կհամալրեն թիմի կազմը:
Սանչոն ու Քեյնը անգլիական գրանդի գլխավոր տրանսֆերային թիրախներն են: Պետք է հասկանալ. եթե ակումբը ցանկանում է ձեռք բերել նրանց, ապա տարօրինակ է Իգալոյին պահելը:
Վատ չէր լինի Իգալոյին պահել: Սուլշերը պետք է անկեղծ զրույց ունենա նիգերիացու հետ: Այս պահին նա համարվում է Մարսիալի ու Ռեշֆորդի փոխարինողը: Երբ Իգալոն շանս է ստանում, նա հիանալի է օգտագործում այդ շանսը:
Եթե լավ մարզվես ու գոլեր խփես, ապա կխաղաս: Չեմ կարծում, որ նա ուզում է պահեստային խաղացող դառնալ: Բոլորն էլ ցանակնում են խաղը սկսել առաջին րոպեից»,-ասել է Բերբատովը: