Երևանի «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը նկար է հրապարկել, որտեղ ձեռքում պահում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Նիդերլանդների հավաքականի նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարի մարզաշապիկը: Արասը պատմել է, թե ինչպես է ձեռք բերել այն.
«2001 թ-ի մայիսի 11-ին «Ֆիորենտինա»-«Յուվենտուս» խաղից հետո Էդվին վան դեր Սարը մոտեցավ մեզ՝ Այաքսի պատանեկան թիմին և նետեց իր մարզաշապիկը մեր ուղղությամբ, և ինձ հաջողվեց բռնել այն»,-գրել է Արասը: