Canal+ հեռուստաալիքի փորձաֆետները կազմել և հրապարակել են 21-րդ դարի աշխարհի լավագույն դարպասապահների վարկանիշային աղյուսակը։
Հեղինակավոր ցուցակը գլխավորում է Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը։
Երկրորդ հորիզոնականում իտալական ֆուտբոլի լեգենդ, Թուրինի «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն է։ Լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալի» ներկայիս դարպասապահ, բելգիացի Տիբո Կուրտուան։
Canal+-ի վարկածով՝ 21-րդ դարի 10 լավագույն դարպասապահների ցանկում տեղ են գտել նաև․
- Իկեր Կասիլյասը (Իսպանիա)
- Օլիվեր Կանը (Գերմանիա)
- Պետր Չեխը (Չեխիա)
- Էդվին վան դեր Սարը (Նիդերլանդներ)
- Ֆաբիեն Բարտեզը (Ֆրանսիա)
- Ուգո Լյորիսը (Ֆրանսիա)
- Կեյլոր Նավասը (Կոստա Ռիկա)




























































