«Այաքսի» գործադիր տնօրեն, նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարը խոսել է այն մասին, թե ինչ ֆինանսական հետևանքներ է թողնելու ֆուտբոլի վրա կորոնավիրուսի պանդեմիան։
«Մեծ ակումբները, այնպիսիք, ինչպիսիք են «Բավարիան», խոսում են, որ ֆուտբոլիստների արժեքները մյուս տրանսֆերային պատուհանից նվազելու են։ Նրանց հեշտ է խոսելը, չէ՞ որ նրանք գնորդներն են լինելու։
Այլևս չեն լինելու տրանսֆերներ 150-200 միլիոն եվրոյով։ Բայց «Այաքսի» ֆուտբոլիստների համար հնարավոր է ստանալ մեծ գումարներ։ Նրանք լավ են կրթված ու ունեն հաղթանակների փորձ»,-վան դեր Սարի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։