«Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին ֆուտբոլիստ Դիեգո Ֆորլանը կարիերայում առաջին անգամ թենիսի պրոֆեսիոնալ խաղ է անցկացրել, սակայն պարտվել է:
Մոնտեվիդեոյի (Ուրուգվայ) մրցաշարում Ֆորլանը զուգախաղով հանդես է եկել Ֆեդերիկո Կորիայի հետ և պարտվել Բորիս Արիաս-Ֆեդերիկո Սեբալյոս զույգին: Հանդիպումն ավարտվել է 1:6, 2:6 հաշվով։
Ավելի վաղ Լիմայում (Պերու) MT-1000 մրցաշարում Ֆորլանը հասել էր քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել էր ITF-ի վետերանների դասակարգման աշխարհի 45-րդ ռակետ, բրազիլացի Անտոնիո Ամարա դա Սիլվա Ֆիլյոյին (3:6, 2:6):
Դիեգո Ֆորլանը Հարավային Աֆրիկայում 2010 թվականի աշխարհի առաջնության լավագույն խաղացողն է, 2011 թվականի Ամերիկայի գավաթի հաղթող, «Ոսկե խաղակոշիկի» կրկնակի դափնեկիր։ Հիշեցնենք, որ Ուրուգվայի հավաքականի նախկին հարձակվողը 16 տարեկանում թողել է թենիսը՝ ֆուտբոլային կարիերայի վրա կենտրոնանալու համար։