«Բարսելոնան» և «Nike»-ը ստորագրել են ֆուտբոլի պատմության ամենախոշոր հովանավորչական պայմանագիրը՝ ավելի քան 1,5 միլիարդ եվրո արժողությամբ, հայտնում է Schrödinger Sports-ը :
Նախորդ պայմանագիրը, որը խողմերի միջև կնքվել էր 2016 թվականին և գործում էր մինչև 2028 թվականը, ակումբին բերում էր մոտ 105 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար: Այնուամենայնիվ, կողմերը այժմ վերանայել են պայմանագրի պայմանները, ինչը կավելացնի «Բարսելոնայի» եկամուտը մինչև միջինը 121 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար։
Նշենք, որ նոր պայմանագիրը կնքվել է 14 տարով և կգործի մինչև 2038 թվականը ՝ վճարումների աստիճանական բարձրացման կարգով։
Ընդհանուր առմամբ, պայմանագրի ողջ ընթացքում կատալոնական ակումբը կվաստակի ավելի քան 1,7 միլիարդ եվրո ՝ ներառյալ ֆիքսված վճարումները և բոնուսները։ Բոնուսները ներառում են Իսպանիայի առաջնությունում, Չեմպիոնների լիգայում և այլ մրցաշարերում հաղթանակների համար: Սա ֆուտբոլի պատմության մեջ ամենամեծ հովանավորչական գործարքն է։ «Բարսելոնան» և NIke-ը համագործակցում են 1998 թվականից։