Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի նախաձեռնությամբ ապրիլի 18-ից մայիսի 3-ը կանցկացվի շախմատային սուպերմրցաշար: Այդ մասին տեղեկացնում է Chess24 կայքը:
Մրցաշարին կմասնակցի 8 շախմատիստ: Մրցանակային հիմնադրամը կազմում է 250 հազար դոլար։ Մասնակիցների անունները դեռևս հայտնի չեն, սակայն ըստ նախնական տվյալների, մրցաշարին մասնակցելու հրավեր կստանան ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում առաջին 8 տեղերը զբաղեցնող շախմատիստները:
Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ն օրեր առաջ հրապարակել էր շախմատիստների վարկանիշային աղյուսակը: