Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Օսասունայի» դարպասը (4:0):
«Արքայական» ակումբի կազմում հեթ-տրիկ գրանցեց Վինիսիուս Ժունիորը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ջուդ Բելինգհեմը՝ ընդհատելով իր 179 օրանոց առանց գոլերի շարքը «Սերուցքայինների» կազմում։
Հանդիպման ընթացքում ևս մեկ հեթ-տրիկ գրանցվեց «Ռեալի» կազմում, բայց այս անգամ վնասվածքների տեսքով։ «Արքայական» ակումբի կազմում խաղադաշտը հարկադրված լքեցին Ռոդրիգոն, Լուկաս Վասկեսը և Էդեր Միլիտաոն՝ վերջինս դուրս բերվեց պատգարակի օգնությամբ։
Այս հաղթանակից հետո «սերուցքայինները» վաստակած միավորների քանակը հասցրեցին 27-ի և ամրապնդվեցին 2-րդ հորիզոնականում։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․