Իսպանական «Բարսելոնայի» և իտալական «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Արտուրո Վիդալը և «Կոլո-Կոլո» ակումբի նրա թիմակիցները մեղադրվել են սեռական ոտնձգություններ կատարելու մեջ։ Այս մասին հայտնում է ADN հեռուստաալիքը։
Ըստ աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել Վիտակուրայի բարերից մեկում։ Տուժածը եղել է թմրամիջոցների ազդեցության տակ, իսկ հետո Վիդալի կողմից ենթարկվել է սեռական ոտնձգությունների: Բացի կիսապաշտպանից, գործում ներգրավված են նաև չիլիկան ակումբի մի քանի խաղացողներ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավապահները հետաքննություն են սկսել։ Ֆուտբոլիստը տեղափոխվել է ոստիկանություն՝ ինքնությունը պարզելու համար։ Միջադեպի հետաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ իր կարիերայի ընթացքում Չիլիի հավաքականի նախկին կիսապաշտպան Արտուրո Վիդալը հանդես է եկել Լևերկուզենի «Բայերում», Թուրինի «Յուվենտուսում», Մյունխենի «Բավարիայում», «Բարսելոնայում», Միլանի «Ինտերում», «Ֆլամենգոյում» և «Ատլետիկո Պարանաենսում»։