«Բարսելոնայի»՝ ԱՄՆ-ում նախամրցաշրջանային շրջագայության ժամանակ թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խնդրել է կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտային թիմի մարզումներին ներկա գտնվել միայն սպորտային համազգեստով։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ Լապորտան ըմբռնել է գերմանացի մասնագետի խնդրանքը և սկսել է մարզահագուստով ներկա գտնվել «Բարսելոնայի» մարզումներին։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «կապտանռնագույններ» գերմանացի մասնագետի գլխավորությամբ անցկացրած 12 տուրերից հետո միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․