Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը ակումբին հայտնել է թիմում մնալու իր ցանկության մասին։ Ֆուտբոլիստը չի նախընտրում դիտարկել այլ ակումբների առաջարկները, հայտնում է Relevo-ն։
Կողմերի միջև ակտիվ բանակցություններ են ընթանում նոր պայմանագրի ստորագրման շուրջ: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ դե Յոնգը չի ծրագրել նոր պայմանագիր կնքել, ինչի պատճառով էլ ակումբը վաճառքի է հանել խաղացողին։
Ֆրենկին կատալոնական ակումբում հանդես է գալիս 2019 թվականից։ Այս ընթացքում խաղացողը բոլոր մրցաշարերում հասցրել է անցկացնել 218 հանդիպում։ Կիսապաշտպանն այդ խաղերում դարձել է 17 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ: