Իտալական «Լեչեն» թոփ 5 լիգաներում դեռևս միակ ակումբն է, որը չի կարողացել այս մրցաշրջանում հատել 5 խփած գոլի շեմը։
Այս պահի դրությամբ ակումբը, որը 19-րդն է մրցաշարային աղյուսակում, ընդամենը 4 գոլ է խփել 11 խաղում։
Ընդ որում, այդ 4 գոլից երկուսը խփել է դանիացի 20-ամյա պաշտպան Դորգուն։
Եվս երկու գոլ խփել է հարձակվող Կրստովիչը։