Transfer News-ը հայտնում է, որ «Լիվերպուլը» հետաքրքրված է «Ատլետիկոյի» կիսապաշտպան Պաբլո Բարիոսի ծառայություններով։
Նշվում է, որ մերսիսայդցիներին գրավում է ֆուտբոլիստի ունիվերսալիզմը, ով կարող է հանդես գալիս հենակետայինի դիրքում, կիսապաշտպանության կենտրոնում, հարկ եղած դեպքում՝ ենթահարձակվողի դիրքում։
Անգլիական ակումբը պատրաստ է իսպանական ֆուտբոլի ծագող աստղի տրանսֆերի համար բավականին մեծ գումար վճարել՝ 59 մլն ֆունտ։
21-ամյա իսպանացին այս մրցաշրջանում 6 հանդիպում է անցկացրել Լա լիգայում և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։